• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ողջույնի խոսքը փոքրասիական աղետին նվիրված միջոցառմանը

31 մայիսի, 2022

Մայիսի 31-ին Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության շենքում Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված փոքրասիական աղետի 100-րդ տարելիցին նվիրված «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները» թեմայով դասախոսությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: Այն ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ:

 

Հոգևոր հայրեր, Ձերդ գերազանցություններ,

Հարգելի հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպվող Փոքրասիական աղետին` Զմյուռնիայի 100-րդ տարելիցի նվիրված միջոցառումների շարքից այսօրվա մեր միջոցառումը տարբերվում է մնացած միջոցառումներից: Դրա պատճառն այն է, որ նախ, այսօրվա գլխավոր բանախոսը ժամանել է Հայաստանից՝ հանձին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտնական, Զմյուռնիայի աղետի ուսումնասիրությունների մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանի: Եվ երկրորդ, դասախոսության թեման՝ «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները», նույնպես եզակի է, քանի որ խոսքը գնում է մինչ այժմ չհրապարակված և մեծ արժեք ներկայացնող հայերի վկայությունների մասին, որոնք կարևորություն ունեն ոչ միայն հայ ժողովրդի, այլև Հունաստանի պատմության համար: Խոսքը գնում է ինչպես 1922 թվականից առաջ, այնպես էլ 1922 թվականի և դրանից հետո Զմյուռնիայի քրիստոնյա բնակչության` հայերի և հույների ճակատագրերի, ընդհանուր պատկերի և զարգացումների մասին:

Օնիկ Ղազերյանի «Կենսագրական նոթերը» և Միքայել Բարթիկյանի «Արնաշաղախ Իզմիրը» մեզ տալիս են կարևոր տեղեկություն Զմյուռնիայի հայերի և հույների խաղաղ կյանքից, առօրյայից, այդ քրիստոնյա քաղաքի անցուդարձից, բայց նաև տեղեկացնում` հայերի և հույների նկատմամբ ատելություն սերմանելու, զանգվածային բռնությունների, ծրագրված սպանությունների, բռնի տեղահանության և քաղաքի մահմեդականացման վերաբերյալ։ Նրանց պատմությունները միահյուսվում են` ներկայացնելով հայերի և հույների ցեղասպանության ընդհանուր ու ամբողջական պատկերը, ցեղասպան քաղաքականություն, որը սկիզբ առավ 1894 թ ջարդերով և մի քանի փուլերով, շարունակություն ստացավ 20-րդ դարում:

Հարկ է արձանագրել, որ պրն. Բարթիկյանի հիշողությունները չափազանց կարևոր են հայերի և հույների ցեղասպանության ուսումնասիրության տեսանկյունից, քանի որ ականատեսը մանրակրկիտ ճշգրտությամբ ներկայացնում է արձանագրված իրադարձությունները՝ Զմյուռնիայի աղետը և իր ընտանիքի դեգերումները մինչև Խորհրդային Հայաստանում հաստատվելը:

Իր հերթին Օնիկ Ղազերյանն իր ընտանիքի պատմության օրինակով մեզ է փոխանցում 1922 թվականի սեպտեմբերին նախորդած փորձությունները, հայ ընտանիքի բարքերը, մարտահրավերները:

Ավարտելով խոսքս, ևս մեկ անգամ ցանկանում են ընդգծել այսօրվա միջոցառման կարևորությունն ու առանձնահատկությունը, շնորհակալություն հայտնել տկն. Թեհմինե Մարտոյանին այսօրվա դասախոսության և նրա գործունեության համար` հույս հայտնելով, որ կհաջողվի նաև հունարեն թարգմանաբար ներկայացնել այս հուշերը` այն հասանելի դարձնելով նաև Հունաստանի լայն շրջանակների համար:

Կրկին շնորհակալ եմ բոլորին ներկա գտնվելու համար և Աթենքի օրաթերթերի խմբագիրների միությանը մեզ հետ միասին այս կարևոր միջոցառումը կազմակերպելու համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: